Հոդված 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Հոդված 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Մաքսային ծառայությունները հարցումով, ինչպես նաև տեղեկությունների, արձանագրությունների և այլ փաստաթղթերի հաստատված պատճենների փոխանակումով միմյանց են հաղորդում իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունները հետևյալի մասին`
ա) մաքսերի, տուրքերի և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,
բ) կատարված կամ նախապատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի մաքսային օրենսդրությանը:
2. Մաքսային ծառայությունները հնարավորինս կարճ ժամկետում միմյանց են հաղորդում, այդ թվում և առանց նախնական հարցման, հնարավոր մաքսային իրավախախտումների մասին տեղեկությունները, որոնց դեմ պայքարում Կողմերը ունեն հատուկ շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է մաքսային իրավախախտումներին` փոխադրումների հետևյալ դեպքերում`
ա) այն ապրանքների, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել բնական շրջակա միջավայրին կամ բնակչության առողջությանը,
բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ ու թունավոր նյութերի, պայթեցման սարքավորումների,
գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնէաբանական նշանակալից արժեք ներկայացնող առարկաների,
դ) ապրանքների, որոնք Կողմերի օրենսդրությամբ ենթարկվում են մաքսային ու հարկային ավելի բարձր գանձումների,
ե) հատուկ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների, որոնք, ըստ Կողմերի միջև ընդունված անվանացանկի, ենթարկվում են ոչ տարիֆային սահմանափակումների կամ ենթակա են մաքսային կամ հարկային ավելի բարձր գանձումների: