Հոդված 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Հոդված 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Մաքսային ծառայությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային հարցերին վերաբերող այլ ակտերի պատճենները և հետագայում անհապաղ տեղեկացնում են միմյանց մաքսային օրենսդրության մեջ կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների մասին:
2. Կողմերից մեկի մաքսային ծառայությունը մյուս Կողմի մաքսային ծառայության հարցումով հանձնում է վարչական մարմինների մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող բոլոր որոշումների պատճենները:
3. Ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետում նախատեսված պահանջների` փաստաթղթերի փոխանակմանը վերաբերող հարցումներում, սույն հոդվածի համաձայն, գործի էությունը կարող է չնկարագրվել:
4. Փաստաթղթերի ստացման մասին հարցում կատարող մաքսային ծառայությունը հաստատում է` նշելով ստացման օրը: