Հոդված 9. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 9. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
1. Մի Կողմի մաքսային ծառայության հարցումով` մյուս Կողմի մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերում նախատեսված հարցերով կատարում է ստուգում կամ հետաքննություն: Ստուգման կամ հետաքննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի համաձայն:
2. Ստուգումը կամ հետաքննությունը կատարվում է հարցվող Կողմի մաքսային տարածքում գործող օրենսդրության համապատասխան: Հարցվող մաքսային ծառայությունը ստուգումը կամ հետաքննությունը կատարում է` գործելով իր անունից:
3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնական անձի ներկայությունը ստուգմանը կամ հետաքննությանը:
4. Սույն Համաձայնագրում նախատեսված դեպքերում մի Կողմի պաշտոնական անձինք մյուս Կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ, չկրեն համազգեստ և չունենան զենք: