Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պահպանի սույն օրենքով պահանջվող, ներառյալ՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը)՝ անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է, թե դադարեցվել է, այդ թվում`

1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները.

2) ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ՝ հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև՝ հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար.

3) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.

4) (կետն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-261-Ն)

5) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.

6) սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո՝ առնվազն 5 տարի, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:

3. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է բավարար լինեն լիազոր մարմնի կամ, օրենքով սահմանված դեպքերում, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների կողմից հարցվող հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպքում ամբողջական ու լիարժեք տեղեկությունների տրամադրման համար:

4. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է ժամանակին և օրենքով սահմանված կարգով հասանելի լինեն իրավասու վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների համար:

(22-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-179-Ն, 03.07.25 ՀՕ-261-Ն)

(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։