Հոդված 10
Հոդված 10
Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Այդ խորհրդակցությունները կազմակերպվում են Պայմանավորվող որևէ կողմի առաջարկով, իսկ տեղի և օրվա մասին պայմանավորվում են դիվանագիտական ուղիներով: