Հոդված 5
Հոդված 5
1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումները ենթակա չեն բռնագրավման և ազգայնացման, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցառումները կիրառվում են օրենքով սահմանված կարգով պետության կարևորագույն կարիքները հոգալու համար, որը չի արվում խտրականորեն, և որի համար տրվում է նախնական ու համապատասխան փոխհատուցում: Նույն պայմանները կկիրառվեն նաև Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կապիտալ ներդրումները հասարակական սեփականություն դարձնելու կամ դրանք հասարակության վերահսկողությանը ենթարկելու, ինչպես նաև հատուկ միջոցներով Պայմանավորվող կողմի ներդրողի սեփականության իրավունքի սահմանափակման կամ զրկման յուրաքանչյուր դեպքում, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են ազգայնացման:
2. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի ազգայնացվող կապիտալ ներդրումների` ազգայնացման մասին ակտը ուժի մեջ մտնելու պահին եղած շուկայական արժեքին. այն պետք է վճարվի անհապաղ` ներառելով նաև տարեկան տոկոսները, որոնք հավասարազոր են 12-ամսյա տոկոսադրույքին («LIBOR»), մինչև վճարման պահը, ազատ փոխարկելի այն տարադրամով, որով իրականացվել են կապիտալ ներդրումները: Բռնագանձման մասին հրապարակային հայտարարության հետևանքով արժեքի յուրաքանչյուր իջեցում հասանելիք փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չի առնվում: Այդ փոխհատուցման գումարը ենթակա է ազատ փոխանցման: