Հոդված 8
Հոդված 8
1. Պայմանավորվող կողմերի միջև վեճերը` կապված սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ, հնարավորության սահմաններում լուծվում են դիվանագիտական ուղիներով:
2. Եթե բանակցությունները սկսելու պահից 6 ամսվա ընթացքում վեճը լուծում չի ստանում, ապա ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով այն հանձնվում է միջնորդ դատարանի քննությանը:
3. Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր դեպքի համար հետևյալ կերպ: Վեճը միջնորդ դատարան հանձնելու մասին Պայմանավորվող որևէ կողմից ծանուցում ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ դատավոր: Այս երկու դատավորները երկու ամսվա ընթացքում ընտրում են երրորդ դատավորին, որը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ նշանակվի միջնորդ դատարանի նախագահ:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում միջնորդ դատարան չի ստեղծվում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը այլ պայմանավորվածություն չլինելու դեպքում կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու առաջարկով: Եթե Միջազգային դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ մեկ այլ պատճառով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումներ կատարելու առաջարկով կարելի է դիմել Միջազգային դատարանի` ըստ ավագության հաջորդ անդամին, որը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:
5. Միջնորդ դատարանի նախագահը և անդամները պետք է լինեն այն պետությունների քաղաքացիներ, որոնց հետ երկու Պայմանավորվող կողմերը պահպանում են դիվանագիտական հարաբերություններ:
6. Միջնորդ դատարանն իր որոշումները կայացնում է` ելնելով սույն Համաձայնագրի դրույթներից, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից և նորմերից: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար: Իր աշխատակարգը դատարանը սահմանում է ինքնուրույն:
7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրում է իր նշանակած դատավորի և դատավարության ընթացքում իր ներկայացուցչության գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Պայմանավորվող երկու կողմերը կրում են հավասարապես: