Հոդված 2
Հոդված 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումները և թույլատրում է այդպիսի կապիտալ ներդրումները` իր օրենսդրության համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրության համապատասխան, ապահովում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումների պաշտպանությունը:
3. Կապիտալ ներդրումներից եկամուտները, իսկ կրկնակի ներդրման դեպքում (վերաներդրում)` կրկնակի ներդրումից (վերաներդրումից) ստացված եկամուտները, օգտվում են նույն պաշտպանվածությունից, ինչ որ սկզբնական կապիտալ ներդրումները:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրության համապատասխան, բարենպաստորեն կքննարկի բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են իր տարածքում սույն Համաձայնագրով նախատեսված կապիտալ ներդրումներ կատարող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու, ինչպես նաև նրա հետ մեկ տնտեսությամբ ապրող ընտանիքի անդամների մուտք գործելուն, ժամանմանը, աշխատանքին և տեղաշարժմանը: