Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում 30 օր հետո` հաշված այն օրից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր ծանուցում են իրենց կողմից համապատասխան սահմանադրական ընթացակարգի կատարման մասին, և կգործի 15 տարվա ընթացքում:

2. Եթե Պայմանավորվող կողմերը սկզբնական ժամկետը լրանալուց ամենաքիչը 12 ամիս առաջ միմյանց գրավոր չծանուցեն սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցման մտադրության մասին, դրա գործողությունը կերկարաձգվի ևս հինգ տարի ժամկետով: Համաձայնագիրը կարող է դադարել, եթե Պայմանավորվող կողմը համապատասխան հնգամյա ժամկետի ավարտից 12 ամիս առաջ ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:

3. Մինչև Համաձայնագրի դադարեցման օրը կատարված ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի 1-ից 11-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան հետագա տասը (10) տարիների ընթացքում: Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կապակցությամբ ծագած վեճերի դեպքում առաջնությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 27-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։