Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում.

1. «Կապիտալ ներդրումներ» տերմինը նշանակում է` ներդրումներ, որոնք կատարվել են հետևյալ ձևերից որևէ մեկով.

ա) սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ և հիպոթեքի, գրավադրության և այլնի ձևով ռեալ երաշխիքներ,

բ) ավանդների, բաժնետոմսերի կամ ձեռնարկություններում, ընկերություններում և կազմակերպություններում այլ ձևերով մասնակցություն,

գ) դրամական միջոցների պահանջի իրավունք և տնտեսական արժեք ունեցող այլ իրավունքներ,

դ) հեղինակային իրավունք և նմանատիպ այլ իրավունքներ, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքներ (ինչպիսիք են` պատենտները, արտոնագրերը, արտադրական նմուշները, ապրանքանիշները, ծագման վայրի անունները, տեխնոլոգիական գործընթացները, «նոու-հաու»-ն և «գուդվիլ»-ը),

ե) տնտեսական գործունեություն ծավալելու իրավունք, որը տրվում է օրենքի, պայմանագրի կամ իրավասու պետական մարմնի ակտի հիման վրա, ներառյալ բնական ռեսուրսների հետախուզման, մշակման և շահագործման իրավունքը:

Կապիտալ ներդրումների ձևի, ինչ ձևով որ դրանք իրականացվել էին, հետագա փոփոխությունը չի ազդում կապիտալ ներդրման, որպես այդպիսին, տեսակի վրա, եթե այդ փոփոխությունը չի հակասում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում կատարվել են կապիտալ ներդրումները:

2. «Ներդրող» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է`

- ֆիզիկական անձ, որը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է` ըստ այդ երկրի օրենսդրության,

- ցանկացած ձեռնարկություն, ընկերություն, կազմակերպություն և ասոցիացիա, որը ստեղծվել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենսդրության համապատասխան և գործում է նրա տարածքում ` անկախ այն բանից` իրավաբանական անձ է այն, թե ոչ:

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է գումար, որը գոյանում է կապիտալ ներդրման արդյունքում` որպես շահույթ, շահութաբաժին, տոկոս և այլ օրինական գումարներ:

4. «Տարածք» տերմինը նշանակում է, մի կողմից, Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` Բուլղարիայի Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածք` ներառյալ ջրային տարածքները, մայրցամաքային շելֆը և բացառիկ տնտեսական գոտին, որտեղ, համաձայն միջազգային իրավունքի, այդ երկրները իրականացնում են իրենց ինքնիշխան իրավունքները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։