Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական ներդրողի կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողի կապիտալ ներդրումների համար` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի բարենպաստ:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին ոչ պակաս բարենպաստ ռեժիմ` կապված իր տարածքում կապիտալ ներդրումների աջակցման, օգտագործման և կառավարման հետ, քան իր սեփական ներդրողներին կամ էլ ցանկացած երրորդ պետության ներդրողներին` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի բարենպաստ:

3. Սույն Հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ ապագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողին` կապված.

ա) ազատ առևտրի գոտուն, առկա կամ ստեղծվելիք մաքսային միությանը, տնտեսական ընկերակցությանը կամ այլ նմանատիպ ինստիտուտներին մասնակցության կամ անդամակցության հետ,

բ) կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրերին:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում. սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմից իրավունք ունի բացառություններ անելու` համաձայն իր գործող օրենսդրության:

Ցանկացած նոր բացառություն կկիրառվի միայն այն կապիտալ ներդրումների նկատմամբ, որոնք արվել են նշված բացառությունը ուժի մեջ մտնելուց հետո:

5. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը, իր օրենսդրության կամ միջազգային պայմանագրի համաձայն, որի մասնակիցն են երկու Պայմանավորվող կողմերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումներին կամ դրանց հետ կապված գործունեությանը տրամադրում է առավել բարենպաստ ռեժիմ, քան նախատեսվում է սույն Համաձայնագրով, ապա կիրառվում է առավել բարենպաստ ռեժիմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։