Հոդված 6
Հոդված 6
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը թույլ է տալիս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողին վերջինիս կողմից բոլոր հարկային պարտավորությունները կատարելուց հետո իրականացնել կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների անարգել փոխանցում: Մասնավորապես`
ա) սկզբնական կապիտալ ներդրումների գումարների և կապիտալ ներդրումների պահպանման կամ ավելացման համար լրացուցիչ գումարների,
բ) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն` եկամուտների,
գ) կապիտալ ներդրումների մասնակի կամ ամբողջական լուծարումից կամ նրա վաճառքից ներդրողի ստացած գումարի,
դ) կապիտալ ներդրումների գործելու հետևանքով առաջացած ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարների, ինչպես, օրինակ, փոխառության վճարումներ, պատենտային անդամավճարների և այլ ծախսերի վճարումներ,
ե) սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն փոխհատուցումների,
զ) մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած կապիտալ ներդրումների հետ կապված աշխատանքների և ծառայությունների համար տրվող աշխատավարձի և այլ պարգևատրումների:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված վճարումների փոխանցումը կատարվում է անհապաղ` ազատ փոխարկելի տարադրամով կամ, Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ, մեկ այլ` ներդրողի համար ընդունելի ցանկացած այլ տարադրամով` այն Պայմանավորվող կողմի պաշտոնական փոխանակման կուրսով, որի տարածքում կատարվել է կապիտալ ներդրումը:
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` բոլոր փոխանցումները, որոնք սույն հոդվածի առարկան են հանդիսանում, կօգտվեն ոչ պակաս բարենպաստ ռեժիմից, քան այն փոխանցումները, որոնք կատարվել են ցանկացած երրորդ պետության ներդրողների կողմից: