Հոդված 7
Հոդված 7
1. Եթե Պայմանավորվող կողմը վճարում է կատարում իր ներդրողին` համաձայն կապիտալ ներդրումների կապակցությամբ կնքված ապահովագրության կամ երաշխիքի պայմանագրի, ապա մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է ներդրողին պատկանող իրավունքների և պարտականությունների հանձնումը առաջին Պայմանավորվող կողմին: Այն Պայմանավորվող կողմը, որին անցել են ներդրողին պատկանող իրավունքները, ունի այն նույն իրավունքները, ինչ ներդրողը, վերապահությամբ ներդրողի այն պարտավորությունների, որոնք վերաբերում են այդպիսով ապահովագրված կապիտալ ներդրումներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված սուբրոգացիայի դեպքում ներդրողը պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, եթե Պայմանավորվող կողմից լիազորված չէ: