Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ծագած վեճերը` կապված սույն Համաձայնագրով սահմանված վերջինիս պարտավորությունների և առաջին Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումների իրականացման հետ, հնարավորության սահմաններում լուծվում են բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը ծագելու պահից վեց ամսվա ընթացքում բանակցությունների միջոցով չի լուծվում, ապա այն կարող է հանձնվել այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կամ միջնորդ դատարանի քննմանը, որի տարածքում կապիտալ ներդրումները կատարվել են:

3. Սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ ծագած վեճերը կարող են քննվել «ad hoc» միջնորդ դատարանի կողմից` միջազգային առևտրային իրավունքի գծով Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի («UNCITRAL») Արբիտրաժային կանոնակարգին համապատասխան և պայմանով, որ ներդրողը չի օգտվել սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան հայց ներկայացնելու իրավունքից: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հայտարարի իր համաձայնությունը վերոհիշյալ միջազգային արբիտրաժային ընթացակարգը կիրառելու վերաբերյալ:

4. Միջնորդ դատարանը իր որոշումներն ընդունում է սույն Համաձայնագրի դրույթների, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի, ինչպես նաև այն Պայմանավորվող կողմի օրենսդրության հիման վրա, որի տարածքում կատարվել են կապիտալ ներդրումները:

5. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր վիճող երկու կողմերի համար և ի կատար են ածվում այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում կատարված են կապիտալ ներդրումները:

6. Վիճող կողմերից յուրաքանչյուրը կրում է դատավարության ընթացքում իր նշանակած դատավորի և իր ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը վիճող Կողմերը կրում են հավասարապես:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։