Հոդված 4. Օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառումը
Հոդված 4. Օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառումը
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են միջազգային օդագնացության մեջ ներգրավված օդանավի մուտքն իր տարածք և ելքը տարածքից կամ նման օդանավի թռիչքներն այդ տարածքի վրայով, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի մուտքը իր տարածք, շարժը տարածքում և ելքը տարածքից, ինչպես, օրինակ, մուտքին, ելքին, էմիգրացիային, մաքսային և սանիտարական միջոցառումներին վերաբերող պահանջները, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից փոխադրվող ուղևորների, բեռների կամ փոստի նկատմամբ քանի դեռ նրանք գտնվում են վերը նշված տարածքում:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է որևէ արտոնություն տրամադրի իր սեփական ավիաընկերությանը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ սույն հոդվածում նախատեսված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառման առնչությամբ: