Հոդված 9. Տուրքերից և այլ հարկերից ազատումը
Հոդված 9. Տուրքերից և այլ հարկերից ազատումը
1. Պայմանավորվող մի կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող օդանավերը, ինչպես նաև նրանցում սովորաբար տեղադրվող սարքավորումը, վառելիքի և քսանյութերի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են ամեն տեսակ մաքսատուրքերից կամ հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները, նյութերն ու պաշարները մնան օդանավի մեջ մինչև նրանց վերաարտահանումը:
2. Նման մաքսատուրքերից և հարկերից, բացառությամբ տրամադրվող ծառայությունների համար կատարվող գանձումների, կազատվեն նաև`
ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են Պայմանավորվող մի կողմի տարածքում` նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների սահմանած լիմիտների սահմաններում, և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավում օգտագործելու համար,
բ) այն պահեստամասերն ու մյուս օժանդակ սարքավորումները, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածք են ներմուծվել միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,
գ) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության համար նախատեսված վառելանյութն ու քսանյութերը միջազգային հաղորդակցություն իրականացնող օդանավը լիցքավորելու համար, նույնիսկ եթե այդ պաշարներն օգտագործվելու են Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ:
3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից շահագործվող օդանավին պատկանող սարքավորումները, ինչպես նաև նյութերն ու պաշարները կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափել միայն այդ տարածքի մաքսային մարմինների համաձայնությամբ: Նման դեպքում դրանք պետք է գտնվեն վերոհիշյալ մարմինների հսկողության ներքո մինչև վերջիններիս վերաարտահանումը կամ տեղավորումը մաքսային նորմերին համապատասխան: