Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Վկայականների և արտոնագրերի ճանաչումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Վկայականների և արտոնագրերի ճանաչումը

1. Օդանավի թռիչքային պիտանելիության վկայականները, իրավասության վկայականները և արտոնագրերը, որ տրվել են կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, պետք է իրենց վավերության ողջ ժամանակահատվածի ընթացքում վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան նման վկայականներն ու արտոնագրերը տրվել են կամ վավեր են ճանաչվել, համազոր են կամ գերազանցում են Կոնվենցիայով սահմանված նվազագույն ստանդարտները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում սակայն իր սեփական տարածքի վրայով թռիչքների կապակցությամբ վավեր ճանաչելու սույն Պայմանավորվող կողմի կամ այլ պետության կողմից իր քաղաքացիներին տրված իրավասության վկայականները և արտոնագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։