Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստում այլ բան չի պահանջվում`

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառյալ վերջինիս ցանկացած Հավելված, որն ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Կոնվենցիայի և Հավելվածների ցանկացած լրացում, որոնք կատարվել են Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու լրացումներն ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից:

բ) «Ավիացիոն մարմիններ» տերմինը նշանակում է. Հայաստանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Սիրիայի Արաբական Հանրապետության դեպքում` տրանսպորտի նախարարը կամ քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը, կամ երկու դեպքում էլ` որևէ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու վերոհիշյալ մարմիններին ներկայումս վերագրված գործառույթները:

գ) «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ավիաընկերություն, որը մի Պայմանավորվող կողմը նշանակել է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն` համաձայնեցված օդային հաղորդակցության իրականացման նպատակով:

դ) «Սակագին» տերմինը նշանակում է այն գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար, և այն պայմանները, որոնց համաձայն այդ գանձումները կիրառվում են, ներառյալ գործակալության կամ փոխադրման փաստաթղթերի վաճառքի համար կատարվող կոմիսիոն գանձումները և այլ լրացուցիչ վարձատրությունները` բացառությամբ փոստի փոխադրման համար վճարումն ու պայմանները:

ե) «Տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և«կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմինները սույն Համաձայնագրի առնչությամբ ունեն այն նշանակությունները, որոնք նրանց համապատասխանաբար ամրագրված են Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներով:

2. Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրին բոլոր հղումները պետք է ներառեն նաև Հավելվածը, եթե այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։