Հոդված 11. Շահագործողի վճարումներ
Հոդված 11. Շահագործողի վճարումներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը` ապահովելու համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ իր իրավասու մարմինների կողմից կիրառվող (կամ կիրառելու թույլատրված) շահագործողի վճարումների արդարացիությունը և հիմնավորվածությունը: Այդ վճարումները պետք է հիմնվեն համահունչ տնտեսական սկզբունքների վրա:
2. Օդանավակայանի և օդանավային սարքավորումների օգտագործման, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրված ծառայությունների համար նախատեսված վճարումները չպետք է գերազանցեն այն վճարումները, որոնք վճարվում են կանոնավոր միջազգային հաղորդակցություն իրականացնող ազգային օդանավերի կողմից: