Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Կոմերցիոն գործունեություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Կոմերցիոն գործունեություն

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը մյուս Պայմանավորվող կողմի մուտքի, բնակության և աշխատանքային հարաբերությունների հետ կապված օրենքներին և կարգավորումներին համապատասխան, կարող է մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և այնտեղ պահել վարչական, կոմերցիոն, տեխնիկական, օպերատորական և այլ մասնագետներից բաղկացած անձնակազմ, որը պահանջվում է համաձայնեցված հաղորդակցության իրականացման համար:

2. Կոմերցիոն գործունեության նկատմամբ կիրառվում է փոխադարձության սկզբունքը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչությունների գործունեության ծավալումը պատշաճ ձևով:

3. Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իր տարածքում օդային փոխադրումների վաճառքի մեջ ներգրավելու իրավունք` ուղղակիորեն և, ավիաընկերության հայեցողությամբ, իր գործակալների միջոցով: Յուրաքանչյուր ավիաընկերություն իրավունք ունի վաճառելու նման փոխադրումները այդ տարածքում գործող արժույթով կամ այլ երկրների ազատ փոխարկելի արժույթով` համաձայն ազգային օրենքների և ենթաօրենսդրական ակտերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։