Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Եկամուտների փոխարկում և փոխանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Եկամուտների փոխարկում և փոխանցում

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է տալիս ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք այդ ավիաընկերությունը վաստակել է առաջին Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրումից: Ազգային օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան և առանց վնաս հասցնելու մի Պայմանավորվող կողմի փոխադարձության սկզբունքի կիրառման իրավունքին` այդ փոխանցումները պետք է կատարվեն փոխանակման պաշտոնական փոխարժեքի համաձայն, եթե նման փոխարժեք գոյություն ունի, հակառակ դեպքում այն փոխարժեքին համարժեք, ըստ որի գումարները վաստակվել են: Եթե նման փոխանցումները կարգավորվում են Պայմանավորվող կողմերի միջև գործող հատուկ պայմանագրով, այդ հատուկ պայմանագիրը պետք է կիրառվի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։