Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Չվացուցակի ներկայացում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Չվացուցակի ներկայացում

Նախապես, հնարավորինս շուտ, բայց համաձայնեցված հաղորդակցության կամ դրա որևէ փոփոխության ներկայացումից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, կամ ավիացիոն մարմինների կողմից խնդրանքի ստացման օրվանից սկսած երեսուն օրվա ընթացքում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին տրամադրի տեղեկություն հաղորդակցության բնույթի, չվացուցակների, օդանավերի տեսակների` ներառյալ սահմանված երթուղիներից յուրաքանչյուրի համար տրամադրվող տարողության մասին, ինչպես նաև լրացուցիչ այլ տեղեկություն, որ կարող է պահանջվել` բավարարելու համար մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին` ի ապացույց սույն Համաձայնագրի պահանջների պատշաճ կատարման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։