Հոդված 19. Փոփոխություններ
Հոդված 19. Փոփոխություններ
1. Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկալի է համարում փոփոխել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, նման փոփոխությունը Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցման դեպքում ուժի մեջ է մտնում` հաստատվելով դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածի փոփոխությունները կարող են ուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև: Այդ փոփոխությունները ժամանակավորապես կիրառվում են համաձայնեցման օրվանից սկսած և ուժի մեջ են մտնում` հաստատվելով դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով:
3. Օդային փոխադրումների վերաբերյալ որևէ ընդհանուր բազմակողմ կոնվենցիայի կնքման դեպքում, որին կմասնակցեն երկու Պայմանավորվող կողմերն էլ, սույն Համաձայնագիրը պետք է այնպես փոփոխվի, որ համապատասխանի նման կոնվենցիայի դրույթներին: