Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Իրավունքների տրամադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Իրավունքների տրամադրում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով օդային հաղորդակցության իրականացման նպատակով: Այդպիսի հաղորդակցությունը և երթուղիները ստորև կոչվում են, համապատասխանաբար, «համաձայնեցված հաղորդակցություն» և«սահմանված երթուղիներ»:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը միջազգային օդային հաղորդակցության իրականացման ընթացքում օգտվում է հետևյալ իրավունքներից.

ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,

բ) նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

գ) նշված տարածքի` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերը գնացող կամ այդ վայրերից եկող ուղևորների, ուղեբեռների և փոստի բեռնման և բեռնաթափման իրավունք,

դ) երրորդ երկրների տարածքի` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վայրերը գնացող կամ այդ վայրերից եկող ուղևորների, ուղեբեռների և փոստի բեռնման և բեռնաթափման իրավունք:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևոր, ուղեբեռ և փոստ մյուս Պայմանավորվող կողմի վայրերի միջև վարձատրմամբ կամ վարձակալական հիմունքներով փոխադրման իրավունքի տրամադրում չի նախատեսվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։