Հոդված 20. Դադարեցում
Հոդված 20. Դադարեցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցման միջոցով հայտնել սույն Համաձայնագրի դադարեցման իր որոշման մասին: Միաժամանակ նույնպիսի բովանդակությամբ ծանուցագիր է ուղարկվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:
2. Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է չվացուցակային ժամանակահատվածի վերջում, 12 ամիս անց այն ամսաթվից, երբ այդ ծանուցումը ստացվել է, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չի վերցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
3. Եթե ծանուցագրի ստացման մասին մյուս Պայմանավորվող կողմի հաստատումը չի ստացվել, ապա ծանուցագիրը ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջինիս ստանալուց 14 օր հետո: