Հոդված 22. Ուժի մեջ մտնելը
Հոդված 22. Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը հաստատվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավական ընթացակարգին համապատասխան և ուժի մեջ է մտնում նման հաստատումը հավաստող դիվանագիտական հայտագրերի փոխանակման օրվանից:
Ի հավաստումն վերը շարադրվածի` Պայմանավորվող կողմերի լիազոր ներկայացուցիչները ստորագրել են սույն Համաձայնագիրը:
Կատարված է Դամասկոս քաղաքում 1995 թվականի ապրիլի 30-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն: Տարաձայնությունների դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տարբերակին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:
Հավելված
Չ Վ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
Բաժին 1
Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության նշանակած ավիաընկերության կողմից.
Վայրեր Սիրիայում Դամասկոս, Հալեպ
Միջանկյալ վայրեր կորոշվեն հետագայում
Վայրեր սահմաններից դուրս կորոշվեն հետագայում
Բաժին 2
Երթուղիներ, որոնք շահագործվելու են երկու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած ավիաընկերության կողմից.
Վայրեր Հայաստանում Երևան, Գյումրի
Միջանկյալ վայրեր կորոշվեն հետագայում
Վայրեր սահմաններից դուրս կորոշվեն հետագայում
Դիտողություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է ցանկացած մեկ կամ բոլոր չվերթերի համար բաց թողնել ցանկացած միջանկյալ վայր` պայմանով, որ երթուղով կատարվող համաձայնեցված հաղորդակցությունը սկսվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վայրում, որը նշանակել է ավիաընկերությունը:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն կարող է իր չվացուցակի ներկայացման ժամանակ ընտրել ցանկացած միջանկյալ վայր և սահմաններից դուրս վայր և կարող է փոխել իր ընտրությունը ՔԱՄԿ-ի հաջորդ չվացուցակային ժամանակահատվածում:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Կոնվենցիայի ստորագրման պահին, կնքված այդ օրը Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև, ներքոստորագրյալներս պայմանավորվեցինք, որ հետևյալ դրույթները կազմում են Համաձայնագրի անբաժան մասը.
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «ձեռնարկություն» տերմինը ներառում է նաև Հայաստանի անհատ ձեռներեցին, որը ստացել է իր կարգավիճակը Հայաստանի Հանարպետության օրենսդրության համապատասխան:
2. «Անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը նշանակում է անձ, որը չգտնվելով ձեռնարկության հետ աշխատանքնային հարաբերությունների մեջ, կատարում է նրա համար իր գործունեությունը և չի ստանում մանրակրկիտ հանձնարարականներ կամ չի վերահսկվում ձեռնարկության կողմից: Այդ գործունեությունից հնարավոր վնասների պատասխանատվությունը ընկնում է այդ անձին և ոչ թե ձեռնարկության վրա:
Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, բուլղարերեն և անգլերեն, բոլոր տեքսերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 24-ից: