Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Իրավունքների տրամադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Իրավունքների տրամադրում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն ունի արդարացի ու հավասար հնարավորություններ` իրականացնելու համաձայնեցված հաղորդակցությունով երթևեկություն` բեռնված մի Պայմանավորվող կողմի տարածքում և բեռնաթափված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ հակառակը, և որպես երկրորդական բնույթի պետք է դիտարկի երթևեկությունը` բեռնված կամ բեռնաթափված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` երթուղու վայրերի միջև: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված և սահմանված երթուղիների վրա գտնվող վայրերում բեռնաթափված (կամ հակառակը) երթևեկության իրականացման համար տարողություն տրամադրելիս պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը` կապված այդպիսի երթևեկության հետ` այն առումով, որ վնաս չպատճառի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունը պետք է սերտորեն կապված լինի սահմանված երթուղիներով փոխադրմանն առնչվող հասարակական պահանջների հետ և յուրաքանչյուրը որպես իր հիմնական նպատակ պետք է ունենա բավարար տարողության տրամադրումը` բավարարելու համար այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում բեռնվող կամ բեռնաթափվող ուղևորներ, բեռներ և փոստ փոխադրելու պահանջները:

3. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված և երրորդ երկրների` սահմանված երթուղիների վրա գտնվող վայրերում (կամ հակառակը) բեռնաթափված ուղևորների, բեռների և փոստի փոխադրման տրամադրումը պետք է իրականացվի տարողության հետ կապված հիմնական սկզբունքի համաձայն, այն է`

ա) նշանակված ավիաընկերության Պայմանավորվող կողմի տարածքում բեռնված կամ բեռնաթափված երթևեկության պահանջները,

բ) այն տարածքի երթևեկության պահանջները, որի վրայով անցնում են չվագծերը` հաշվի առնելով այդ տարածքում գտնվող պետությունների ավիաընկերությունների կողմից հաստատված այլ օդային հաղորդակցությունները, և

գ) չվագծերի շահագործմանն առնչվող տնտեսական պահանջները:

4. Տրամադրվելիք տարողությունները պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև մինչև համաձայնեցված հաղորդակցության իրականացման սկիզբը: Հետագայում տրամադրվելիք տարողությունը պետք է ժամանակ առ ժամանակ քննարկվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև, և տարողության յուրաքանչյուր համաձայնեցված փոփոխություն պետք է հաստատվի ծանուցումների փոխանակմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։