Հոդված 7. Շահագործման լիազորության չեղյալ հայտարարումը և կասեցումը
Հոդված 7. Շահագործման լիազորության չեղյալ հայտարարումը և կասեցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել շահագործման լիազորությունը կամ կասեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքները, որոնք տրամադրված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրականացման համար, եթե.
ա) վերոհիշյալ ավիաընկերությունը չի կարող ապացուցել, որ իր սեփականության իրավունքի գերիշխող մասը և արդյունավետ հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ քաղաքացիներին,
բ) վերոհիշյալ ավիաընկերությունը չի պահպանում կամ խախտում է այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ
գ) վերոհիշյալ ավիաընկերությունը համաձայնեցված հաղորդակցությունը իրականացնում է սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին ոչ համապատասխան:
2. Նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո, եթե անհապաղ չեղյալ հայտարարումը, կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն պայմանների կիրառումն անհրաժեշտ չեն օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի հետագա խախտումների կանխման համար: