Հոդված 1
Հոդված 1
Կողմերը կնպաստեն`
համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տեղեկատվության ու սպորտի բնագավառներում, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, միավորումների և հիմնադրամների միջև,
մյուս երկրի մշակույթի և, մասնավորապես, մշակութային արժեքների պատմականորեն ձևավորված խոշոր ժողովածուներին և հավաքածուներին ծանոթացմանը,
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական գրադարանային, արխիվային և թանգարանային հիմնադրամների փոխադարձաբար մատչելիության ապահովմանը, երկու պետությունների քաղաքացիների համար միատեսակ պայմաններով, և այդ հիմնադրամների օգտագործմանը մշակութային, գիտական և կրթական նպատակներով: