Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

անձ՝ ֆիզիկական անձ, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն.

հետագծելիության մեխանիզմ՝ հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակման հիման վրա գործող և ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության նպատակներով հետագծելիությունն ապահովող համակարգ.

հետագծելիության ազգային համակարգ՝ անդամ պետության տեղեկատվական համակարգ, որն ապահովում է հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների հավաքումը, հաշվառումը և պահպանումը.

ապրանքների շրջանառություն՝ հետագծելիության ենթակա ապրանքների բացթողում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների իրացում, մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք դրանց տեղափոխում՝ իրացման հետ կապված և սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում.

հետագծելիություն՝ սույն համաձայնագրի իրագործման նպատակներով հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների հաշվառման կազմակերպում՝ հետագծելիության ազգային համակարգերի օգտագործմամբ.

ապրանքների իրացում՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի փոխանցում մեկ անձի կողմից այլ անձի՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով.

մանրածախ առևտուր՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային նպատակներով և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

ուղեկցող փաստաթուղթ՝ հաշիվ-ապրանքագիր կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ, որից վերցված տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.

հետագծելիության ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հետագծելիություն է իրականացվում։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։