Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ առաջանում է թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ, թանկարժեք քարերի թափոններ, իրականացնում են նշված ջարդոնի և թափոնների հավաքում և պարտադիր հաշվառում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ: Թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների ու թանկարժեք քարերի թափոնների հաշվառման և հաշվետվություն վարելու, պահպանման և տրանսպորտային փոխադրման (փոխադրման) կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք առաջացել են:

2. Սեփական արտադրությունում հավաքված թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները, թանկարժեք քարերի թափոնները՝

ա) մշակվում (վերամշակվում) են դրանք ինքնուրույն հավաքող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ սեփական արտադրությունում կրկնակի օգտագործման համար.

բ) ենթարկվում են զտարկման (միայն թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների մասով) այն դեպքում, երբ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա ուղարկվում են զտարկման այն կազմակերպություններ, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.

գ) իրացվում են անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ իրացվում են այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.

դ) արտահանվում են Միության մաքսային տարածքից՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով:

3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից սեփական արտադրությունում հավաքած թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնների զտարման պարտականություն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող այդ անդամ պետության կազմակերպություններում:

4. Թույլատրվում է թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այն դեպքում, երբ դրանց վերամշակումը (զտարկումը) առաջին անդամ պետության տարածքում տնտեսապես նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ եզրակացություն տրամադրելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից:

5. Անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերում գտնվող թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք քարերի թափոնների շրջանառությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ ձեռք բերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

ա) ինքնուրույն անցկացնել թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների զտարկում այն դեպքում, երբ նրանք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.

բ) պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոններն ուղարկել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ զտարկման տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություն.

գ) փոխանցել կամ իրացնել թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոններն այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝ հետագա զտարկման համար մշակելու (վերամշակելու) նպատակներով այն դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

դ) իրացնել անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերին թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

ե) թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները Միության մաքսային տարածքից արտահանել՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով:

7. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնների զտարկմանը վերաբերող պահանջներ և պայմաններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող այդ անդամ պետության կազմակերպություններում:

8. Թույլատրվում է թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այն դեպքում, երբ դրանց վերամշակումը (զտարկումը) առաջին անդամ պետության տարածքում տնտեսապես նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ եզրակացություն տրամադրելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից:

9. Ջարդոնից և թափոններից կորզված թանկարժեք մետաղների, ինչպես նաև ռեկուպերացված (վերաօգտագործված) թանկարժեք քարերի օգտագործումը և շրջանառությունը՝ դրանց տեսակով և վիճակով պայմանավորված, իրականացվում են սույն համաձայնագրին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։