Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրականացնում են հետևյալ պարտադիր հաշվառումը՝

ա) թանկարժեք մետաղների՝ ըստ անվանման, քաշի և թանկարժեք մետաղի պարունակության (հարգի).

բ) թանկարժեք քարերի՝ ըստ անվանման, քաշի, դասակարգման բնութագրերի՝ թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային բնութագրերը սահմանելու նպատակով՝ Միության շրջանակներում կիրառվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հաշվառման և հաշվետվություն վարելու, պահպանման և տրանսպորտային փոխադրման (փոխադրման) կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արդյունահանումը, արտադրությունը, օգտագործումը և շրջանառությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։