Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն համաձայնագրի 11-րդ հոդվածի 6-րդ կետն անդամ պետության համար ուժի մեջ է մտնում այդ անդամ պետության կողմից՝ ամփոփիչ այցելությունների արդյունքներով սույն համաձայնագրի թիվ 3 հավելվածի դրույթների, ինչպես նաև սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը հաստատելու մասին Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո:

2. Անդամ պետություններ (այդ թվում այն անդամ պետություններ, որոնց համար ուժի մեջ է մտել սույն համաձայնագրի 11-րդ հոդվածի 6-րդ կետը) ամփոփիչ այցելություններն անցկացվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող ժամանակացույցին համապատասխան:

3. Անդամ պետությունների կառավարություններն ապահովում են՝

ա) տեղեկությունների փոխանակում՝ սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում.

բ) ամփոփիչ այցելությունների անցկացում՝ ամփոփիչ այցելությունների անցկացման ժամանակացույցը Հանձնաժողովի կողմից հաստատելու օրվանից 6 ամսվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։