Հոդված 2
Հոդված 2
1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունները և տարածվում են իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների վրա:
2. Սույն համաձայնագրի նպատակներով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ ասելով հասկացվում է՝
ա) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների փոխանցման հետ կապված գործողությունները (թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն), այդ թվում՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը որպես գրավի առարկա օգտագործելը.
բ) թանկարժեք մետաղների արդյունահանման, արտադրության, թանկարժեք քարերի արդյունահանման, հաջորդող մշակման (վերամշակման) և թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործման ժամանակ ցանկացած նյութերի ու հումքի մեջ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխությունը.
գ) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով, ինչպես նաև Միության մաքսային տարածքով (այդ թվում՝ պահպանման վայրեր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի փոխադրումը) Միության ապրանքներ համարվող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տեղափոխումը, դրանց պահպանումը և ցուցադրումը.
դ) Միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ներմուծումն ու Միության մաքսային տարածքից դրանց արտահանումը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով:
3. Սույն համաձայնագիրը չի կիրառվում հետևյալ գործառնությունների նկատմամբ՝
ա) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անձնական, ընտանեկան, տնային օգտագործման կամ ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող՝ այլ օգտագործման համար նախատեսված ոսկերչական և այլ իրերի իրացում: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.
բ) ֆիզիկական անձանց միջև՝ ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող նպատակներով, ոսկերչական և այլ իրերի, ինչպես նաև երեսակված թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.
գ) ոսկերչական և այլ իրերի պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ: Թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրերի պատրաստման համար ոչ պիտանիների շարքին դասելն իրականացվում է սույն համաձայնագրի թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով.
դ) իրենց կազմում թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր ունեցող սարքերի, գործիքների և սարքավորումների հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.
ե) Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտահանման և դրանք՝ այդպիսի պետությունների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծման հետ կապված գործառնություններ.
զ) անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հանքային հումքի հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են: