Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Կատարված է __________քաղաքում 20____թվականի ______ «______»-ին մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք մետաղների

և թանկարժեք քարերի հետ կապված

գործառնություններ իրականացնելու

առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

ԿԱՐԳ

թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու

1. Սույն կարգով սահմանվում են թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու չափորոշիչները և կանոնները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իմաստներով:

3. Թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու չափորոշիչներն են՝ դրանց չափային, գունային և որակական բնութագրերը:

4. Ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրվող թանկարժեք քարերն են՝

ա) ընդերքից արդյունահանված «բորտ» և «դրիլլինգ» դիրքերի բնական ալմաստները, անկախ դրանց չափաքաշային խմբից.

բ) թանկարժեք քարերի թափոնները.

բազմաբյուրեղ ալմաստե գործիքից ռեկուպերացված բնական ալմաստները, «- 3 + 2» և ավելի ցածր մաղավոր դասերի.

բնական ալմաստների ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող «- 3 + 2» և ավելի ցածր մաղավոր դասերի թափոնները.

թանկարժեք քարերի փշրանքը, ինչպես նաև թանկարժեք քարերի (բացի բնական ալմաստներից) ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնները, 2 մմ-ից պակաս գծային չափերի:

5. Սահմանված՝ տեսակավորման, առաջնային դասակարգման և առաջնային գնահատման կարգին համապատասխան՝ ընդերքից արդյունահանված «բորտ» և «դրիլլինգ» դիրքերի բնական ալմաստները ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրումն իրականացվում է թանկարժեք քարերի տեսակավորում, առաջնային դասակարգում և առաջնային գնահատում իրականացնող կազմակերպությունների կողմից:

6. Թանկարժեք քարերի թափոնները ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրումն իրականացվում է թանկարժեք քարեր ձեռք բերող և օգտագործող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից:

Սույն կանոններով սահմանված չափորոշիչներին՝ թանկարժեք քարերի թափոնների հատկանիշների համապատասխանության որոշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան ստուգում և տրամաչափարկում անցած չափման միջոցների և սարքավորումների օգտագործմամբ:

Բազմաբյուրեղ ալմաստե գործիքից ռեկուպերացված բնական ալմաստների, ինչպես նաև բնական ալմաստների ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնների մաղավոր դասը որոշվում է մաղերի վրա ցանելու միջոցով:

Թանկարժեք քարերի փշրանքների, ինչպես նաև թանկարժեք քարերի (բացի բնական ալմաստներից) ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնների գծային չափերը սահմանվում են՝ 0,1 մմ-ից ոչ ավելի շեղումով՝ չափման միջոցների օգնությամբ:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք մետաղների

և թանկարժեք քարերի հետ կապված

գործառնություններ իրականացնելու

առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

ԿԱՐԳ

մինչև զտարկումը՝ թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարելու

1. Սույն կարգով կանոնակարգվում են թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի (այսուհետ՝ հանքային հումք) սեփականատերերի և շուկայի մյուս մասնակիցների միջև հարաբերությունները հետևյալ դեպքերում՝

ա) հանքային հումքի արդյունահանման, հարստացման և մինչև զտարկումը մետալուրգիական գործընթացի ժամանակ դրա մեջ թանկարժեք մետաղների ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխություն.

բ) հանքային հումքի և հանքային հումքի վերամշակման արգասիքների նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների փոխանցում.

գ) հանքային հումքի և հանքային հումքի վերամշակման արգասիքների տեղափոխում և պահպանում:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իմաստներով:

3. Սույն կարգը չի տարածվում հազվագյուտ բնակտորների կատեգորիային դասվող և զտարկման ոչ ենթակա թանկարժեք մետաղների բնակտորների հետ կապված գործառնությունների վրա:

4. Հանքային հումքի մեջ թանկարժեք մետաղների ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխությունն իրականացվում է հարստացուցիչ և ոսկու կորզման ֆաբրիկաներում և մետալուրգիական արտադրության մեջ՝ հանքավայրերի խորքերից արդյունահանված հանքաքարերի վերամշակման արդյունքում, լվացման կայանքների և սարքերի վրա ավազների լվացման, սղկվածքահարստացման ֆաբրիկաներում և կայանքներում, կենտրոնացված և ստորերկրյա լուծազատման կայանքների վրա, հանքային հումքի վերամշակման այլ օբյեկտների վրա խտանյութերի վերջնազատման դեպքում:

5. Հանքային հումքի յուրաքանչյուր խմբաքանակի համար դրա սեփականատիրոջ կողմից ձևակերպվում է անձնագիր, որտեղ նշվում է հետևյալը՝

ա) հանքային հումքի անվանումը.

բ) խմբաքանակի համարը.

գ) խմբաքանակի զանգվածը (բնական և չոր վիճակում).

ե) խոնավությունը.

զ) վնասակար և այլ հսկվող խառնուրդների պարունակությունը.

է) թանկարժեք մետաղների պարունակությունը.

ը) թանկարժեք մետաղների քանակությունը.

թ) հանքային հումքի որակը բնութագրող այլ պարամետրեր:

6. Ավելի վաղ կնքված՝ զտարկված թանկարժեք մետաղների մատակարարման պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան՝ պարտավորություններով չծանրաբեռնված հանքային հումքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան կարող է իրացվել մինչև զտարկումը՝ դրա արդյունահանման սուբյեկտների կողմից և (կամ) մինչև թանկարժեք մետաղների արտադրությունը՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բորսաների միջոցով:

Հանքային հումքը կարող է օգտագործվել որպես գրավ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

7. Հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված գործարքները ձևակերպվում են համապատասխան պայմանագրերով (կոնտրակտներով) և ենթակա են հաշվառման՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան:

8. Հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ պայմանագրերում (կոնտրակտներում) պարտադիր կարգով նշվում է հետևյալը՝

ա) հանքային հումքի անվանումը.

բ) մատակարարման ծավալները և ժամկետները (ժամանակացույցը).

գ) քիմիապես մաքուր վիճակում գտնվող թանկարժեք մետաղների քանակությունը.

դ) քիմիապես մաքուր վիճակում գտնվող թանկարժեք մետաղների արժեքը՝ զանգվածի միավորի համար և դրանց ընդհանուր արժեքը՝ ըստ պայմանագրի.

ե) մատակարարման և վճարման կարգը և պայմանները.

զ) հանքային հումքի հանձնման և ընդունման պայմանները.

է) կողմերի պատասխանատվությունը:

9. Հանքային հումքի գները սահմանվում են դրա սեփականատիրոջ կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանվող գները կամ հաշվի առնելով ոսկու, արծաթի համար՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) կողմից, պլատինի և պալադիումի համար՝ Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից սահմանվող գնանշումները, կամ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից սահմանվող՝ իրիդիումի, ռոդիումի, ռութենիումի և օսմիումի գները:

10. Հանքային հումքի սեփականատերն ապահովում է այդ հումքի մեջ պարունակվող թանկարժեք մետաղների պահպանվածությունը դրա արդյունահանման, վերամշակման և տրանսպորտային փոխադրման բոլոր փուլերում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք մետաղների

և թանկարժեք քարերի հետ կապված

գործառնություններ իրականացնելու

առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտի պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածների իրականացման նպատակներով ապահովվում է հետևյալը՝

ա) ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտին առնչվող բազային օրենքի առկայությունը.

բ) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտին առնչվող՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշման, ինչպես նաև ստուգումներ անցկացնելու հարցերը կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերի առկայությունը.

գ) անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի առկայությունը.

դ) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտի պետական քաղաքականություն անցկացնելու համար պատասխանատու լիազորված մարմնի և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դրա անցկացման համար լիազորված այլ մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմին (կազմակերպություն)) առկայությունը:

2. Լիազորված մարմինը (կազմակերպությունը) և նրա աշխատողներն իրավունք չունեն իրականացնելու ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև հիմնելու ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դառնալու այդպիսի կազմակերպությունների մասնակիցներ:

3. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտի պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) մոտ ստուգումներ կազմակերպելու և անցկացնելու միջոցով, անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ խախտումների կանխարգելման և (կամ) դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, արտադրության ոլորտում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց գործունեությունն իրականացնելու ժամանակ պարտադիր պահանջների կատարման մասով վերլուծություն անցկացնելու միջոցով:

4. Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացվում են՝

ա) սեփական լիազորությունների շրջանակներում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման հետ կապված հարաբերությունների նորմատիվ իրավական և մեթոդական ապահովումը.

բ) լիազորված մարմինների (կազմակերպությունների) գործունեության կազմակերպումը և համակարգումը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

գ) հարգորոշման պետական վերահսկողության անցկացման մշտադիտարկումը՝ դրա արդյունքների և արդյունավետության գնահատման նպատակներով, ինչպես նաև անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի շրջանառության մշտադիտարկումը.

դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ հայտնաբերված խախտումների կանխմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը.

ե) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ժամանակ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր պահանջների կատարման վերլուծությունը.

զ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

5. Լիազորված մարմինը (կազմակերպությունը) անցկացնում է՝

ա) ոսկերչական և այլ իրերի հարգորոշում, տարրալուծում և հարգադրոշմում՝ հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող պահանջներին համապատասխան.

բ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝

հարգադրոշմների և անվանանիշերի դրոշմվածքների փորձաքննություն.

ոսկերչական և այլ իրերի փորձաքննություն.

ոսկերչական և այլ իրերի հսկիչ տարրալուծում և արբիտրաժային գործերով փորձաքննություն.

այլ միջոցառումներ:

6. Ի լրումն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստուգում անցկացնելու համար նախատեսված հիմքերի՝ ստուգումներն անցկացվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան՝ մեկ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) մյուս անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության)՝այդ մյուս անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման փաստի մասին դիմումը ստացվելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։