Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Թանկարժեք մետաղներով գործարքներ իրականացնելու դեպքում պայմանագրային (կոնտրակտային) գնի ձևավորումն իրականացվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանվող գնանշումները կամ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից սահմանվող գները կամ հաշվի առնելով ոսկու, արծաթի համար՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) կողմից, պլատինի և պալադիումի համար՝ Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից սահմանվող գնանշումները:

2. Չմշակված թանկարժեք քարերով գործարքներ իրականացնելու դեպքում պայմանագրային (կոնտրակտային) գնի ձևավորումն իրականացվում է Միության շրջանակներում կիրառվող՝ թանկարժեք քարերի գնացուցակների հիման վրա, հաշվի առնելով համաշխարհային շուկայում թանկարժեք քարերի գների կոնյունկտուրան, և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հազվագյուտ բնակտորների կատեգորիային չդասվող թանկարժեք մետաղների բնակտորները և այդպիսի բնակտորների հանքաբանական կոլեկցիոն նմուշները դրանց արդյունահանման սուբյեկտների կողմից կարող են իրացվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով, որի տարածքում դրանք իրացվում են, բացառությամբ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի:

4. Հազվագյուտ բնակտորների և զտարկման ոչ ենթակա բնակտորների պայմանագրային (կոնտրակտային) գինը չի կարող ցածր լինել նշված բնակտորներում պարունակվող թանկարժեք մետաղների արժեքից, որը հաշվարկված է՝ հաշվի առնելով ոսկու, արծաթի համար՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) կողմից, պլատինի և պալադիումի համար՝ Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից սահմանվող գնանշումները, կամ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից սահմանվող՝ իրիդիումի, ռոդիումի, ռութենիումի և օսմիումի գները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։