Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են այն օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, որոնք սահմանում են հետևյալը՝

ա) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործունեություն իրականացնելու կարգը, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում.

բ) հարգադրոշմների նշանները:

2. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են հարգադրոշմների դրոշմվածքների նմուշների, դրանց նկարագրության, անվանանիշերի ռեեստրների, ինչպես նաև սույն համաձայնագրի շրջանակներում այլ տեղեկությունների փոխանակումը:

3. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինն իր անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի արտադրության նկատմամբ պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում ապահովում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումն այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին, որի տարածքից տեղափոխվել են այդ ոսկերչական և այլ իրեր: Ոսկերչական և այլ իրերի նկատմամբ ներկայացվող պահանջների խախտումների ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, ապահովում է բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկություններում նշված՝ անձանց նկատմամբ հսկողության միջոցառումների անցկացումը և ձեռնարկում է խախտումների վերացմանն ուղղված միջոցներ՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքում խախտումները հայտնաբերվել են, հսկողական վերահսկողական միջոցառումների շրջանակներում ապահովում է այն արտադրողների և (կամ) մատակարարների ոսկերչական իրերի հարգորոշման ու տարրալուծման անցկացումը, որոնց կողմից խախտումները թույլատրվել են՝ խախտումներ հայտնաբերելու օրվանից 1 տարվա ընթացքում:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, ապահովում է առաջին անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկած ներգործության միջոցների մասին տեղեկատվության ուղարկումն այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին, որի տարածքում խախտումները հայտնաբերվել են:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքում թանկարժեք քարերի տեղափոխման և (կամ) իրացման ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, իրականացնում է այդպիսի խախտումների վերացմանն ուղղված միջոցառումներ և հայտնաբերված խախտումների ու անցկացված միջոցառումների մասին տեղեկացնում է այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնին, որի տարածքից թանկարժեք քարերը տեղափոխվել են՝ հայտնաբերված խախտումների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքից թանկարժեք քարերը տեղափոխվել են:

Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են խախտումների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները պարզելուն ու վերացնելուն ուղղված միջոցների ձեռնարկումը:

Անդամ պետությունները սույն համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունն օգտագործում են բացառապես սույն համաձայնագրի կատարման նպատակներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։