Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար պատասխանատվության միջոցները կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցների կիրառման ոլորտում օրենսդրությունն անդամ պետությունները ներդաշնակեցնում են Միության շրջանակներում:

Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների ցանկը և այդ ներդաշնակեցման ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամփոփիչ այցելությունների անցկացման արդյունքները:

3. Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչները Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ առնվազն տարին մեկ անգամ ամփոփիչ այցելություններ են իրականացնում՝ անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի թիվ 3 հավելվածի դրույթների կատարման հետ ծանոթանալու նպատակով, որոնց արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություն է կազմվում: Եզրակացության ձևը և տեղեկությունների կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

Ամփոփիչ այցելությունների ժամանակացույցը սահմանվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) հետ համաձայնեցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։