Հոդված 8
Հոդված 8
1. Միության շրջանակներում չի թույլատրվում այն թանկարժեք քարերով գործարքների կատարումը, որոնց դասակարգման բնութագրերը սահմանված չեն:
2. Թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային բնութագրերի սահմանումն իրականացվում է Միության շրջանակներում կիրառվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա՝ թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումը (անդամ պետության տարածքում արդյունահանման դեպքում), նույնականացումը (Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծման դեպքում), ինչպես նաև դրանց մշակումն ավարտելուց հետո:
3. Անդամ պետության տարածքում արդյունահանված՝ չմշակված թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումն իրականացվում են դրանց արդյունահանման սուբյեկտների կողմից կամ այդպիսի գործառնություններ իրականացնելու համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում չմշակված թանկարժեք քարերն արդյունահանվել են: