Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրով սահմանվում են երրորդ երկրների հետ անդամ պետությունների՝ Միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգը և պայմանները:
2. Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումն իրականացվում է այդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) կնքման միջոցով՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները։