Անցնել բովանդակությանը
Գլուխ 8.3 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ

Հոդված 85.10. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85.10. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք

1. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձինք:

2. Եթե խախտում կատարելու մեջ ներգրավված են Փրկարար ծառայության մեկից ավելի ծառայողներ, և նրանց մասով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք տարբեր են, ապա ծառայողական քննություն նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը։

3. Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ, որում նշվում են ծառայողական քննության նշանակման տարին, ամիսը և ամսաթիվը, ծառայողական քննություն նշանակելու հիմքերը (զեկուցագիրը, դիմումը կամ ուսումնասիրության արդյունքը), դեպքը և պարզաբանման ենթակա հարցերը:

4. Ծառայողական քննություն նշանակելու որոշումն անհապաղ ուղարկվում է իրավասու ստորաբաժանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։