Հոդված 85.24. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը
Հոդված 85.24. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը
1. Իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝
1) ըստ իրավասության՝ որոշում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.
2) ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց տալիս է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
3) ծառայողական քննության ընթացքում փոփոխում է ծառայողական քննություն իրականացնող անձին կամ անձանց.
4) մասնակցում է ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարում առանձին գործողություններ.
5) համապատասխան գրությամբ լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և տվյալներ ուսումնասիրության անցկացման կամ ծառայողական քննության վերաբերյալ.
6) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ.
7) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությանը մասնագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.
8) միջնորդում է ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու համար.
9) դիմում է կազմակերպություններ կամ արտոնագիր ունեցող ֆիզիկական անձանց՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար.
10) կազմակերպություններից, հիմնարկներից, քաղաքացիներից պահանջում և ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ։