Հոդված 85.11. Ծառայողական քննություն իրականացնելու իրավասությունը
Հոդված 85.11. Ծառայողական քննություն իրականացնելու իրավասությունը
1. Ծառայողական քննությունն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը, բացառությամբ իրավասու ստորաբաժանման ծառայողի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների քննության դեպքերի։
2. Իրավասու ստորաբաժանման ծառայողի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննությունն իրականացնում է լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենքի 8.2-8.7-րդ գլուխների կարգավորումները։
3. Ծառայողական քննության առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն իրավունք ունի իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողներին հանձնարարելու իրականացնել ծառայողական քննության անցկացման կարգով սահմանված գործողություններ։ Այդ հանձնարարությամբ որոշվում է նաև տվյալ ծառայողին ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներգրավված ծառայողն օգտվում է սույն օրենքով և փրկարարական ծառայողի ծառայողական քննությունն անցկացնելու կարգով սահմանված բոլոր իրավունքներից և պարտականություններից։
5. Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողը ծառայողական քննության շրջանակներում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։