Անցնել բովանդակությանը
Գլուխ 8.8 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննություններն իրականացվում են ծառայողական քննություն նշանակելու պահին գործող կարգավորումներով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում։

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանում են իրենց իրավական ուժը։

5. Սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը կիրառելիս հաշվի են առնվում նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված գործող կարգապահական տույժերը։

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասեցված, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումների հիման վրա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կասեցված ծառայողական քննությունները շարունակում են մնալ կասեցված, վերսկսվում են սույն օրենքով սահմանված կասեցման հիմքերը վերանալուց հետո և իրականացվում են սույն օրենքով սահմանված կարգով։

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2025 թ. հոկտեմբերի 24

Երևան

ՀՕ-320-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։