Գլուխ 8.2 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 85.8. Ծառայողական քննության խնդիրները
Հոդված 85.8. Ծառայողական քննության խնդիրները
1. Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝
1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված սկզբունքների իրականացումը.
2) փրկարարական ծառայողի կատարած խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտումը.
3) ծառայողական կարգապահության ամրապնդումը.
4) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված փրկարարական ծառայողի հեղինակության վերականգնումը.
5) խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը։