Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 10-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-19-րդ կետերով․

«12) խախտում՝ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելը կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ ծառայողական լիազորություններն անցնելը, ինչպես նաև կարգապահական խախտումը (ծառայողական կարգապահության կանոնները խախտելը).

13) ծառայողական կարգապահության կանոններ՝ լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով կամ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության․

14) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.

15) իրավասու ստորաբաժանում՝ լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որը պատասխանատու է լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն գործունեության համար և իրականացնում է ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու, կարգապահական խախտումների վերաբերյալ ծառայողական քննություններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ուսումնասիրություններ.

16) փորձանմուշ՝ արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ.

17) ախտորոշիչ թեստ՝ համապատասխան սարքավորումների կիրառմամբ մարմնում ալկոհոլի, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առկայությունը պարզելու նպատակով իրականացվող ստուգում.

18) ծառայողական քննություն՝ օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված՝ փրկարարական ծառայողի բարեվարքության կամ ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերի քննություն.

19) նոր երևան եկած հանգամանք՝ հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ծառայողական քննության մասնակիցներին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ոչ ճիշտ ծառայողական քննության արդյունքներով որոշման կայացման։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։