Հոդված 85.21. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննությունը
Հոդված 85.21. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննությունը
1. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) թույլ տրված կարգապահական խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ և չի առնչվում փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ չպահպանելու կամ շահերի բախման կանոններին․
2) կիրառվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը․
3) կարգապահական խախտում թույլ տված փրկարարական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելու է փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողը․
4) կարգապահական խախտում թույլ տված փրկարարական ծառայողն ընդունում է իր մեղքը խախտումը կատարելու մեջ։
2. Փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա կիրառված կարգապահական տույժի հետ համաձայն չլինելու դեպքում փրկարարական ծառայողն իրավունք ունի դիմում ներկայացնելու լիազոր մարմնի ղեկավարին՝ բողոքարկելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բողոքը քննարկվում է սույն օրենքով ծառայողական քննության համար սահմանված ընդհանուր կանոններով իրավասու ստորաբաժանման կողմից։