Հոդված 14. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 14. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համապատասխան մարմինների հետ համատեղ պարեկապահակային ծառայությունը.
- վթարների, խորտակումների, հրդեհների, տարերային աղետների ժամանակ և այլ արտակարգ իրավիճակներում մարդկանց փրկության, առանց հսկողության մնացած գույքի և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններին աջակցելը.
- զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը մասնակցելը.
- հետախուզաորոնողական բնույթի միջոցառումներ իրականացնելը` սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման տարածքում:
Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը և ցույցերը կանխելու համար ոստիկանության զորքերի ներգրավումն արգելվում է:
(14-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)