Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եվ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 15. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ և ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ
Հոդված 15. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ և ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները պահպանելիս, ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները, հաղորդակցության կառույցները պահպանելը.
- պահպանվող կառույցներում և օբյեկտներում վթարների, խորտակումների, տարերային աղետների, հրդեհների և այլ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելը.
- պահպանվող տարածքներ մուտք գործած անձանց որոնմանը և ձերբակալմանը մասնակցելը:
(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)