Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում`
Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասեր.
«3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:»: